Կլոպի անեծքը․․․ - Champions.am
Ֆուտբոլ

Կլոպի անեծքը․․․

79Views

Դեռ դեկտեմբերին Յուրգեն Կլոպը «Չելսիին» անվանում էր «տիտղոսի ֆավորիտ» այն բանից հետո, երբ «արիստոկրատներն» անցկացրին 19 հանդիպումների անպարտելիության շարք:

Այդ ժամանակվանից Ֆրենկ Լեմպարդի թիմը ավելի շատ պարտություն է կրել, քան «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ման Սիթին», «Տոտենհեմը» եւ «Լեսթերը» միասին վերցրած:

«Կապույտները» Պրեմիեր լիգայի իրենց վերջին 8 խաղերից 5-ում պարտվել են, և միայն «Շեֆիլդ Յունայթեդն» է ավելի շատ պարտություն կրել վերջին 45 օրվա ընթացքում:

Նշենք, որ «Լիվերպուլն» այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Բարնլիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Adjarabet  բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ ոքին՝ 7,00, իսկ «Բարնլիի» հաղթանակը՝ 17,00

Добавить комментарий