Մենք հաշվի ենք առնում բոլոր սցենարները․ Բախ - Champions.am
Այլ մարզաձևեր

Մենք հաշվի ենք առնում բոլոր սցենարները․ Բախ

89Views

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը խոսել է 2021 թվականի Օլիմպիական խաղերը Տոկիոյում անցկացնելու պատրաստակամության մասին:

«Խաղերից վեց ամիս առաջ ամբողջ օլիմպիական շարժումն անհամբեր սպասում է հուլիսի 23-ին կայանալիք բացման արարողությանը: Այսօր ես հնարավորություն ունեցա զրուցելու բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ: Ճապոնիայի կառավարությունը լիովին աջակցում է մեզ:

Հեռանկարները լավն են, մենք քրտնաջան աշխատում ենք, այս խաղերի համար բոլոր մասնակիցների անվտանգությունը կդառնա գերակա խնդիրը: Մենք հաշվի ենք առնում բոլոր սցենարները: Մենք ունենք անհրաժեշտ միջոցառումների հսկայական շարք: Միգրացիոն և կարանտինի կանոններից մինչև օլիմպիական ավանում սոցիալական հարցերը, արագ փորձարկման հարցերը, պատվաստումները և հանդիսատեսի հարցը», — մեջբերում է Բախին Reuters-ը:

Добавить комментарий