Ռեալի հավանական մեկնարկային կազմը Խետաֆեի դեմ խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալի հավանական մեկնարկային կազմը Խետաֆեի դեմ խաղում

76Views

«Ռեալը» Լա լիգայի 1-ին տուրից հետաձգված խաղում այսօր ընդունել է «Խետաֆեին»։

Մադրիդյան թիմը բազմաթիվ կադրային խնդիրներ ունի։ Զինեդին Զիդանի տրամադրության տակ առաջին թիմի 14 խաղացողներ են։

Դարպասապահի դիրքում փոփոխություններ չեն լինի, կխաղա Տիբո Կուրտուան։ Պաշտպանության ձախ եզրում կխաղա Մարսելոն, մինչդեռ Ֆերլան Մենդին կտեղափոխվի աջ եզր։ Վնասվածք ունեն Դանի Կարվախալը, Ալվարո Օդրիոսոլան և Լուկաս Վասկեսը։ Կենտրոնում դարձյալ կլինի Ռաֆայել Վարան-Նաչո զույգը։

Կրոսի որակազրկման պարագայում կիսապաշտպանությունում Կազեմիրոյի ու Լուկա Մոդրիչի կողքին կխաղա Իսկոն։ Հարձակման եռյակում կլինեն Վինիսիուսը, Կարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։

Adjarabet  բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,55  գործակցով , ոչ ոքին՝ 4,05, իսկ «Խետաֆեի» հաղթանակը՝ 7,25

Добавить комментарий