Բարսելոնային անհրաժետ է ուժեղացնել կազմը․ Կուման - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնային անհրաժետ է ուժեղացնել կազմը․ Կուման

68Views

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ասել է, որ իր թիմը պետք է ուժեղացնի կազմը:

«Ճիշտ է, մենք շատ ենք գոլ բաց թողնում և բավարար քանակով գոլ չենք խփում: Մենք պետք է հարձակման գծում լինենք ավելի արդյունավետ և պաշտպանությունում ավելի վճռական:

Մեզ ավելի շատ պաշտպանական գծի խաղացողներ են պետք, քանի որ ոչ բոլորը ժամանակ ունեն վերականգնվելու: Մենք շատ քիչ խաղացողներ ունենք և չափազանց շատ խաղեր»,- մեջբերում է Կումանին TodoMercado-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը միացել է «Սևիլյայի» պաշտպան Ժուլես Կունդեի տրանսֆերային մրցավազքին։

Հիշեցնենք, որ այսօր Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով, ոչ ոքին՝ 6,50, իսկ «Ալավեսի» հաղթանակը՝ 11,00

Добавить комментарий