🎥 Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն. Կարապետ Չալյանը պարտվեց եզրափակչում - Champions.am
TopԸմբշամարտ

🎥 Մալխաս Ամոյանը` Կիևի մրցաշարի չեմպիոն. Կարապետ Չալյանը պարտվեց եզրափակչում

357Views

Հունահռոմեական ոճի ըմբիշ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել է Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն:

Ամոյանը մրցաշարի եզրափակչում ժամանակից շուտ 9:1 հաշվով հաղթել է Ռիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Բոլկվաձեին:

Կիևում ընթացող ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը ցավալի պարտություն է կրել եզրափակչում՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Չալյանը , իր համար ոչ սովորական քաշում՝ 82 կգ-ում, մեկը մյուսից վստահ հաղթանակներ տարավ՝ հասնելով եզրափակիչ:

Ցավոք, վճռորոշ գտեմարտում մեր ըմբիշը զիջեց վրացի մարզիկին՝ 3։5 հաշվով:

Добавить комментарий