Մենք դեռ կարող ենք ավելի առաջ գնալ․ Գասպերինի - Champions.am
Ֆուտբոլ

Մենք դեռ կարող ենք ավելի առաջ գնալ․ Գասպերինի

91Views

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղում իր սպասելիքներից:

«Մեծամտություն կլինի,  եթե ասեմ, որ մենք կարող ենք հաղթել «Ռեալին»: Մենք կսպասենք մինչև խաղադաշտ դուրս գանք, իսկ հետո կտեսնենք, թե ինչպես շարունակենք: Մենք ցանկանում ենք հիանալի խաղ անցկացնել, և հուսով եմ, որ դա բավական կլինի մրցաշարի պատմության մեջ ամենահաջողակ ակումբներից մեկի դեմ:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանը շատ բարդ է, բայց մենք անցել ենք ավելի բարդ խմբից, քան նախորդ տարի՝ վաստակելով 11 միավոր:

 Բայց մենք դեռ կարող ենք ավելի առաջ գնալ: Մենք ցանկանում ենք լավ խաղալ», — մեջբերում է Գասպերինիին ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով , ոչ ոքին՝ 3,75 իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 3,45։

Добавить комментарий