Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար - Champions.am
Ֆուտբոլ

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը առաջիկա խաղերի համար

89Views

Ֆրանսիայի հավաքականը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կկարողանան օգնել ազգային հավաքականին ԱԱ-2022 ընտրական փուլի մեկնարկային խաղերում:

Արդեն նախօրեին հայտնի դարձավ, որ «Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն, ով մկանների վնասվածք ունի, չի ընդգրկվի հայտացուցակում:

Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչ Դիդյե Դեշամն իր ցուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ՝ Ալֆոնս Արեոլա («Ֆուլհեմ»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մենյան («Լիլ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»):

Պաշտպաններ ՝ Լուկա Դին («Էվերթոն»), Լեո Դուբուա («Լիոն»), Լուկաս Էրնանդես, Բենջամին Պավար (երկուսն էլ ՝ «Բավարիա»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Կլեմեն Լանգլե («Բարսելոնա»), Ֆերլան Մենդի, Ռաֆայել Վարան (երկուսն էլ «Ռեալ»), Կուրտ Զումա (Չելսի):

Կիսապաշտպաններ՝ Նգոլո Կանտե (Չելսի), Տանգի Նդոմբելե, Մուսա Սիսոկո (երկուսն էլ ՝ «Տոտենհեմ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս»):

Հարձակվողներ ՝ Վիսամ Բեն Յեդեր (Մոնակո), Քինգսլի Կոման («Բավարիա»), Ուսման Դեմբելե, Անտուան ​​Գրիզման (երկուսն էլ «Բարսելոնա»), Օլիվիե Ժիրու («Չելսի»), Տոմա Լեմար («Ատլետիկո»), Էնթոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ):

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրության մեկնարկային հանդիպումը Ֆրանսիայի ու Ուկրաինայի ազգային հավաքականների միջև կկայանա մարտի 24-ին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հավքականի հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով , ոչ ոքին՝ 4,80 իսկ Ուկրաինայի ընտրանու հաղթանակը՝ 8,80

Անդրեյ Շևչենկոյի թիմի հետ խաղից հետո ֆրանսիացիները հանդիպումներ են անցկացնելու Ղազախստանի (մարտի 28) ու Բոսնիա և Հերցեգովինայի (մարտի 31) հետ:

Добавить комментарий