🎥 Իբրահիմովիչը արտասվել է, երբ պատմել է՝ ինչպես է որդին արձագանքել նրա վերադարձին Շվեդիայի հավաքական - Champions.am
Ֆուտբոլ

🎥 Իբրահիմովիչը արտասվել է, երբ պատմել է՝ ինչպես է որդին արձագանքել նրա վերադարձին Շվեդիայի հավաքական

73Views

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում 5 տարի անց հետ կանչեցին Շվեդիայի ազգային հավաքական, պատմել է, թե ինչպես է իր 12-ամյա որդին արձագանքել իր վերադարձին: Իբրահիմովիչը հրավեր է ստացել 39 տարեկան հասակում:

«Ես տանը երկու երեխա ունեմ, ովքեր գնդակ են խաղում: Կինս խնդրեց ինձ ասել, որ դադարեցնեն, բայց ես ասացի, որ չեմ կանգնեցնի նրանց: Մենք կարող ենք գնել նոր իրեր, եթե նրանք ինչ-որ բան կոտրեն:

Ինչպե՞ս նրանք արձագանքեցին իմ վերադարձին Շվեդիա: Երբ հեռացա, Վինսենթը լաց եղավ: Ես կարոտում եմ նրանց, բայց նրանք ուրախ են ինձ համար, և այժմ ամեն ինչ կարգին է:

Ես այստեղ չեմ գալիս, քանի որ ես Զլատանն եմ կամ Իբրահիմովիչը: Այն, ինչ ես նախկինում արել եմ, նշանակություն չունի, ես այստեղ եմ ՝ թիմի հաջողություններին նպաստելու համար: Ես ուզում եմ ֆիզիկապես առողջ լինել: Հիմա ինձ լավ եմ զգում: Ես եկել եմ օգնելու Շվեդիայի ազգային հավաքականին, կփորձեմ անել առավելագույնը: Իմ ակումբը դեմ չէր իմ հավաքական վերադառնալուն», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Goal- ը:

Wow Ibrahimovic getting in tears talking about his son crying for the emotion of seeing his dad with national team pic.twitter.com/o8N7lajRvf — Tancredi Palmeri (@tancredipalmeri) March 22, 2021

Շվեդիայի ազգային հավաքականը առաջիկա հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին սեփական հարկի տակ `Վրաստանի հետ:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Շվեդիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով , ոչ ոքին՝ 5,80 իսկ Վրաստանի ընտրանու հաղթանակը՝ 13,50

Добавить комментарий