Էյբարի դեմ խաղը Պերեսի համար հոբելյանական կլինի - Champions.am
Ֆուտբոլ

Էյբարի դեմ խաղը Պերեսի համար հոբելյանական կլինի

59Views

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Ռեալ» — «Էյբար» դիմակայությունը «սերուցքայիններ» նախագահ Ֆլորենտին Պերեսի համար ակումբի նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում կլինի 1000-րդը:

Նրա գլխավորությամբ «Ռեալի» առաջին խաղը տեղի ունեցավ 2000 թվականի օգոստոսի 25-ին, երբ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում «Ռեալին» հաջողվեց հաղթել «Մոնակոյին»: Հարկ է նշել, որ հենց այդ խաղում էր իր դեբյուտը նշեց պորտուգալացի հարձակվող Լուիշ Ֆիգուն մադրիդյան ակումբի մարզաշապիկով։

«Պերեսի դարաշրջանի» 999 խաղում Մադրիդի «Ռեալը» տարել է 656 հաղթանակ, 172 անգամ գրանցվել է ոչ-ոքի և 171 խաղում պարտություն է կրել: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ֆլորենտինո Պերեսը դիմել էր «Ռեալի» նախագահների խորհուրդ ՝ խնդրելով որոշել ակումբի նոր նախագահի ընտրության օրը:

Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Էյբարին»։ Հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18։15-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով , ոչ ոքին՝ 5,30 իսկ «Էյբարի» հաղթանակը՝ 9,00

Добавить комментарий