Ռոմայի հայտացուցակն Ա սերիայի առաջիկա խաղի համար (լուսանկար) - Champions.am
Ֆուտբոլ

Ռոմայի հայտացուցակն Ա սերիայի առաջիկա խաղի համար (լուսանկար)

50Views

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերայի 29-րդ տուրի շրջանակում «Ռոման» ապրիլի 3-ին կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ Գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է այն խաղացողների ցանկը, որոնք պատրաստվում է առաջիկա խաղին։

Հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը սրունքի վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ խաղում:

Սպասվում է, որ Հենոն շարք կվերադառնա մեկ շաբաթ անց:

«Սասուոլո»-«Ռոմա» խաղը կկայանա այսօր ու կմեկնարկի ժամը 17։00-ին:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սասուոլոյի» հաղթանակը գնահատում է 4,85 գործակցով , ոչ ոքին՝ 4,55 իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 1,70

Добавить комментарий