Ես ընդհանրապես չեմ վախենում Գերմանիայից․ Սանթուշ - Champions.am
Ֆուտբոլ

Ես ընդհանրապես չեմ վախենում Գերմանիայից․ Սանթուշ

160Views

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանթուշը կիսվել է Եվրո-2020-ի 2-րդ տուրի Գերմանիայի դեմ խաղից իր սպասելիքներով:

«Ես ընդհանրապես չեմ վախենում Գերմանիայից: Կարծում եմ՝ երկու թիմերն էլ հարգում են միմյանց և բավականաչափ ուժեղ են, որպեսզի որոշեն խաղի ելքը: Բայց շատ հեռու մի գնացեք և պնդեք, որ Պորտուգալիան ֆավորիտ է Գերմանիայի դեմ արտագնա խաղում: Այս վերաբերմունքով իմ խաղացողները նույնիսկ ոչ-ոքիի չեն հասնի:

Մեր տեսած խաղերում Գերմանիան խաղաց 3-4-3, ապա՝ 4-3-3: Մի խաղում Էմրե Ջանը ձախ պաշտպանի դիրքում էր և առանցքային էր խաղադաշտում: Բայց վերջերս 3-4-3  սխեման օրինաչափություն է: Ես ուշադիր հետևում էի Ֆրանսիայի հետ հանդիպմանը, իսկ երկրորդ խաղակեսում Կիմիխըը խաղում էր կենտրոնում, իսկ Գինտերը՝ աջ եզրում», — Սանթուշին է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:

Պորտուգալիա-Գերմանիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին Մյունխենում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Պորտուգալացիները 3 միավորով F խմբում առաջին տեղում են, գերմանացիները դեռ միավոր չեն վաստակել և երրորդ տեղում են:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հաղթանակը գնահատում է 3,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,35, իսկ Գերմանիայի հաղթանակը՝ 2,35

Добавить комментарий