Մենք այս կերպ չէինք ցանկանում սկսել Ամերիկայի գավաթի մրցաշարը․ Սուարես - Champions.am
Ֆուտբոլ

Մենք այս կերպ չէինք ցանկանում սկսել Ամերիկայի գավաթի մրցաշարը․ Սուարես

185Views

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Արգենտինայի ընտրանուց կրած պարտությունը (0: 1): Լիոնել Մեսսիի փոխանցումից միակ գոլը խփեց Գիդո Ռոդրիգեսը:

Ուրուգվայի համար սա առաջին խաղն էր մրցաշարում, թիմը A խմբում զբաղեցնում է նախավերջին՝ 4-րդ տեղը:

«Պարտությունը տխրեցնում է: Մենք այս կերպ չէինք ցանկանում սկսել Ամերիկայի գավաթի մրցաշարը: Ես շարունակում եմ ավելի շատ վստահել այս թիմին, քան երբևէ, քանի որ միայն միասին ենք առաջ գնում: Համոզված եղեք՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում», — գրել է Սուարեսը Instagram- ում:

Հաջորդ տուրում Ուրգվային հավաքականը հունիսի 22-ին կհանդիպի Չիլիի ընտրանու հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ուրուգվայի հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ ոքին՝ 3,50, իսկ Չիլիի հաղթանակը՝ 3,55

Добавить комментарий