Մեսսին և Նեյմարը իրենց դժգոհությունն են հայտնել բրազիլական մարզադաշտի խոտածածկի որակի վերաբերյալ - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին և Նեյմարը իրենց դժգոհությունն են հայտնել բրազիլական մարզադաշտի խոտածածկի որակի վերաբերյալ

177Views

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը իր քննադատությունն հայտնել է Ռիո դե Ժանեյրոյի «Նիլթոն Սանտոս» մարզադաշտի խոտածածկի վերաբերյալ («Բոթաֆոգոյի» մարզադաշտ), որը հյուրընկալում է Ամերիկայի գավաթի խաղերը:

«Երեկվա գոլի տոնելը «գեղեցիկ» մարզադաշտում: Խնդրում եմ, շտկեք խոտածածկը», — Նեյմարը լուսանկար է հրապարակել իր Instagram Story-ում:

Խոտածածկի որակը քննադատել է նաև Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և մարզիչ Լիոնել Սկալոնին:

«Այս խաղադաշտը շատ չօգնեց, մենք գնդակին տիրելու կարիք ունեինք», — ասել էր Մեսսին Չիլիի հետ ոչ-ոքիից հետո:

«Դաշտի վիճակն անմխիթար է: 10 րոպե անց այլևս հնարավոր չէր խաղալ: Խաղադաշտը ավելի հարմար էր այլ մարզաձևի համար, քան ֆուտբոլի: Նույնը վերաբերում է մյուս մարզադաշտերին: Լավ խաղադաշտը անհրաժեշտ է լավ ֆուտբոլի համար», — մեջբերում է Սկալոնիին Lance-ն:

Նշենք, որ hաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 22-ին կհանդիպի Պարագվայի ընտրանու հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Արգենտինայի հաղթանակը գնահատում է 1,50 գործակցով, ոչ ոքին՝ 4,25, իսկ Պարագվայի հաղթանակը՝ 7,50

Добавить комментарий