Ատլանտան հեռացրել է Հայնցեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից - Champions.am
Ֆուտբոլ

Ատլանտան հեռացրել է Հայնցեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից

118Views

Արգենտինացի մասնագետ Գաբրիել Հայնցեն ազատվել է «Ատլանտա Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: Թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայնցեի օգնական Ռոբ Վալենտինոն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողից բաժանվելու որոշման պատճառ են հանդիսացել «թիմի ամենօրյա ղեկավարման հետ կապված մի շարք խնդիրներ»:

Հայնցեն ակումբը գլխավորել էր անցյալ տարվա դեկտեմբերին և MLS-ի վերջին ութ խաղերում թիմը նրա գլխավորությամբ հաղթանակ չի տարել:

Հաջորդ տուրում «Ատլանտան» հուլիսի 22-ին կհյուրընկալվի «Սինսինատիին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Սինսինատիի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,45, իսկ «Ատլանտայի» հաղթանակը՝ 3,15

Добавить комментарий