Չելսին Բավարիային ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել - Champions.am
Ֆուտբոլ

Չելսին Բավարիային ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել

107Views

Լոնդոնի «Չելսին» դիմել է Մյունխենի «Բավարիային»՝ առաջարկելով հարձակվողական ոճի կիսապաշտպան Քինգսլի Կոմանին փոխանակել եզրային հարձակվող Կալում Հադսոն-Օդոյիի հետ:

Ըստ L’Equipe-ի, «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով, ով չի կարողանում համաձայնության գալ գերմանական գրանդի հետ նոր պայմանագրի շուրջ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:

Նշվում է, որ «թոշակառուները» պատրաստ են իրենց երիտասարդ սանին ներառել Կոմանի գործարքում․ Հադսոն-Օդոյին վերջին երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում անընդհատ գտնվել է «Բավարիայի» դիտակետում:

Տուխելը իրականում հույս չի դնում Հադսոն-Օդոյիի վրա և կարծում է, որ այս տրանսֆերը կարող է նոր խթան հանդիսանալ երիտասարդ ֆուտբոլիստի համար, եթե տեղափոխվի Բունդեսլիգա:

Добавить комментарий