🎥 CONCACAF Gold Cup․ Հայտնի է 1/4 եզրափակչի 4 մասնակից - Champions.am
Ֆուտբոլ

🎥 CONCACAF Gold Cup․ Հայտնի է 1/4 եզրափակչի 4 մասնակից

122Views

ԱՄՆ հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Կանադայի նկատմամբ CONCACAF Gold Cup-ի խմբային փուլի վերջին տուրում: Հանդիպումը տեղի է ունեցել Կանզաս Սիթիում եւ ավարտվել է 1:0 հաշվով ՝ հօգուտ ամերիկացիների: Միակ գոլն արդեն 1-ին րոպեին խփեց պաշտպան Շաքիլ Մուրը:

Այս խմբի մյուս խաղում Հաիթիի հավաքականը 2: 1 հաշվով հաղթեց Մարտինիկայն, որն ավարտեց հանդիպումը 9 ֆուտբոլիստով:

Մեքսիկան հաղթեց Էլ Սալվադորին: Հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 19-ի առավոտյան (Երևանի ժամանակով) և ավարտվեց 1: 0 հաշվով: Միակ գոլը խփեց Լուիս Ռոդրիգեսը:

A խմբի մյուս խաղում Գվատեմալան ու Տրինիդադն ու Տոբագոն ոչ-ոքի խաղացին՝ 1: 1:

ԱՄՆ-ը 9 միավորով դարձավ խմբի հաղթող և առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ: Կանադան (6 միավոր) 2-րդն է, Հաիթին ՝ 3-րդը (3), Մարտինիկը փակեց քառյակը (0): ԱՄՆ և Կանադայի հավաքականները այդպիսով դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին նաև Մեքսիկայի և Էլ Սալվադորի հավաքակնները։

Հաջորդ կվարտետի հանդիպումները կկայանան հուլիսի 21-ին, որի կենտրոնական դիմակայությունը կլինի Հոնդուրաս-Քաթար հանդիպումը։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Հոնդուրասի հաղթանակը գնահատում է 2,40 գործակցով, ոչ ոքին՝ 3,25, իսկ Քաթարի հաղթանակը՝ 2,75

Добавить комментарий