Սոնը մեկնաբանել է Տոտենհեմի հետ պայմանագրի երկարաձգումը - Champions.am
Ֆուտբոլ

Սոնը մեկնաբանել է Տոտենհեմի հետ պայմանագրի երկարաձգումը

104Views

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:

«Ինձ համար պատիվ է արդեն 6 տարի այս ակումբը ներկայացնելը: Ակումբն իմ հանդեպ մեծ հարգանք է դրսևորել, երջանիկ եմ, որ այստեղ եմ:

«Տոտենհեմում» ինձ տանն եմ զգում: Որոշումս հեշտ էր: Ուրախ եմ, որ շարունակելու եմ խաղալ այս թիմում, հաճելի է, որ շուտով կտեսնեմ մեր երկրպագուներին»,- Սոնի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի կայքը:

Այսօր հայտարարվեց խաղացողի հետ մինչև 2025 թվական պայմանագրի երկարաձգման մասին:

Նշենք, որ օգոստոսի 13-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանը։ Առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Տոտենհեմի» հաղթանակը գնահատում է 5,30 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,60

Добавить комментарий