Chessable Masters․ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ - Champions.am
TopՇախմատ

Chessable Masters․ Արոնյանը հաղթեց Մամեդյարովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

134Views

Լևոն Արոնյանը դուրս է եկել Chessable Masters արագ շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչ։

Արոնյանը նախնական փուլում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ վաստակած 10,5 միավորով: Քառորդ եզրափակչում Արոնյանը մրցեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ:

Առաջին մրցափուլում Արոնյանը հաղթել էր 2,5-0,5 հաշվով, իսկ երկրորդ մրցափուլում Լևոնը հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Վիետնամի ներկայացուցիչ Լի Քուանգը, ով իր հերթին քառորդ եզրափակչում հաղթահարել էր Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջայի արգելքը։

Добавить комментарий