Բարսելոնան որոշում է կայացրել Մորիբայի ապագայի վերաբերյալ - Champions.am
Ֆուտբոլ

Բարսելոնան որոշում է կայացրել Մորիբայի ապագայի վերաբերյալ

147Views

Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել կիսապաշտպան Էլիշա Մորիբային:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է մեկ տարի հետո, և այդ պատճառով կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել նրա տրանսֆերը:

18-ամյա Մորիբան «Բարսելոնայի» սան է: Ընդհանուր առմամբ, նա կատալոնացիների կազմում անցկացրել է 18 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Բարսելոնան» օգոստոսի 15-ին սեփական հարկի տակ կընդունի «Ռեալ Սոսեյդադին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 4,70

Добавить комментарий