Ռոման Չելսիի հետ համաձայնեցրել է անգլիացի հարձակվողի տրանսֆերը - Champions.am
Ֆուտբոլ

Ռոման Չելսիի հետ համաձայնեցրել է անգլիացի հարձակվողի տրանսֆերը

160Views

«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը կարիերան կշարունակի Իտալիայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «Ռոման» համաձայնեցրել է 23-ամյա անգլիացու տրանսֆերն անգլիական ակումբի հետ:

Նշվում է, որ հռոմեական ակումբը նախ կվճարի հինգ միլիոն եվրո, իսկ հետո մի քանի փուլով կվճարի ևս 35-40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Աբրահամը «Չելսիի» սան է: 2020/21 մրցաշրջանում նա մասնակցել է 32 խաղի, դարձել 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո:

Նշենք, որ օգոստոսի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 4,50

Добавить комментарий