Դժվար կլինի դիտել Բարսայի խաղն առանց Լեոյի․ Ֆաբրեգաս - Champions.am
Ֆուտբոլ

Դժվար կլինի դիտել Բարսայի խաղն առանց Լեոյի․ Ֆաբրեգաս

119Views

«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով ավելի վաղ հանդես էր գալիս «Բարսելոնայում», մեկնաբանել է կատալոնական ակումբի նախկին ավագ Լիոնել Մեսսիի տեղափոխությունը ՊՍԺ:

«Ես «Բարսելոնայից» եմ, ուստի ինձ համար դժվար կլինի դիտել «Բարսայի» խաղն առանց Լեոյի: Բայց դա կյանքն է: Սա լավ է Լիգա 1-ի համար, որը Լեոյի հետ կտրուկ շրջադարձ կկատարի:

Բոլոր խաղընկերներս ինձ շատ հարցեր են տալիս նրա մասին: Նրանք շատ ուրախ են, որ կարող են խաղալ նրա դեմ: Սա նույնպես մարտահրավեր է մեզ համար: «Մոնակոն» ցանկանում է հաղթել, իսկ ես ինքս անհամբերությամբ սպասում եմ, թե երբ կխաղամ ՊՍԺ-ի հետ այս տարի: Նույնիսկ ավելին, քան նախկինում»,- Ֆաբրեգասին է մեջբերում «Մոնակոյի» մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 10-ին փարիզյան ակումբը պաշտոնապես հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին: Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: «Բարսելոնայի» նախկին ավագը կատալոնական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով միացավ ՊՍԺ-ին:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշրջանը կսկսի օգոստոսի 15-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ տնային խաղով: Իտալիայի Ա Սերիայի 1-ին տուրում «Յուվենտուսը» օգոստոսի 22-ին կխաղա «Ուդինեզեի» հետ:

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 4,15, իսկ «Ռեալ Սոսեյդադի» հաղթանակը՝ 4,70

Добавить комментарий