Մեսսին ցանկանում է իր նորամուտը նշել ՊՍԺ-ում Լիգա 1-ի առաջիկա խաղում - Champions.am
Ֆուտբոլ

Մեսսին ցանկանում է իր նորամուտը նշել ՊՍԺ-ում Լիգա 1-ի առաջիկա խաղում

163Views

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է իր նորամուտը նշել ակումբում այս հանգստյան օրերին, հայտնում է RMC Sport-ը։

Արգենտինացին ցանկանում է մասնակցել «Ստրասբուրգի» հետ խաղին (օգոստոսի 14): Սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Մեսսին պետք է բաց թողնի այդ հանդիպումը, քանի որ խաղացողը օպտիմալ մարզավիճակում չէ:

Մեսսին երկու տարվա պայմանագիր է կնքել փարիզյան ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով: Նա նոր թիմում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:

ՊՍԺ-ն օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Ստրասբուրգին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ ոքին՝ 7,00, իսկ «Ստրասբուրգի» հաղթանակը՝ 13,00

Добавить комментарий