Մենք երբեք չենք մոռանա 2020թ Բարսելոնայի հետ խաղը․ Նոյեր - Champions.am
Ֆուտբոլ

Մենք երբեք չենք մոռանա 2020թ Բարսելոնայի հետ խաղը․ Նոյեր

71Views

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կիսվել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի «Բարսելոնայի» դեմ խաղի սպասելիքներով:

«Մենք երբեք չենք մոռանա 2020 թվականի այդ խաղը («Բավարիա»՝ 8-2 հաղթանակ), բայց այժմ մենք ունենք երկու նոր խմբային փուլի հանդիպումներ և անհամբեր սպասում ենք մեծ հանդիպումներին:

Նման հանդիպումներն իսկական ռումբ է առաջին տուրի համար, և մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ կսկսենք պայքարը այս մրցաշարում», — Նոյերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ -ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնակի» հաղթանակը գնահատում է 3,5 գործակցով, ոչ ոքին՝ 4,05 իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,05։

Добавить комментарий