Միլանն այժմ ավելի ուժեղ է Յուվենտուսից. Մարկիզիո - Champions.am
Ֆուտբոլ

Միլանն այժմ ավելի ուժեղ է Յուվենտուսից. Մարկիզիո

105Views

«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն ասաց, որ ներկայիս «Միլանը» ուժեղ է թուրինյան ակումբից: Թիմերը կհանդիպեն կիրակի օրը՝ Ա Սերիայի 4-րդ տուրում:

«Միլանն այժմ ավելի ուժեղ է Յուվենտուսից։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Մալդինին, Մասսարան և Պիոլին հիանալի աշխատանք կատարեցին՝ ստեղծելով մրցունակ թիմ։

«Յուվենտուսում» տեղի են ունենում փոփոխություններ, սակայն նրանք պետք է ապացուցեն, որ նույն մակարդակի վրա են: Երկարաժամկետ նախագծի հիմքը դնելիս նորմալ է դժվար պահերի հանդիպելը: Ես կցանկանայի, որ «Յուվենտուսին» ժամանակ և վստահություն տրվեր:

Պարզապես պետք է համբերատար լինել: «Յուվենտուսի» պես թիմը միշտ պետք է ձգտի հաղթել: Նրանց անհրաժեշտ է համախմբվածություն», — մեջբերում է Մարկիզիոյին La Gazzetta Dello Sport-ը:

Ա Սերիայի առաջիկա տուրում «Միլանը», սեպտեմբերի 19-ին, արտագնա հանդիպում կանցկացնի «Յուվենտուսի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Միլանի» հաղթանակը՝ 3,40

Добавить комментарий