Բենզեմայի տպավորիչ ցուցանիշն այս մրցաշրջանում - Champions.am
Ֆուտբոլ

Բենզեմայի տպավորիչ ցուցանիշն այս մրցաշրջանում

105Views

Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Վալենսիային» (2-1): Գոլերից մեկը խփեց մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեման:

Ֆրանսիացի հարձակվողը դարձավ երկրորդ խաղացողը, ով 21-րդ դարում նոր մրցաշրջանի իր առաջին հինգ խաղերում մասնակցություն է ունել իր թիմի 11 գոլերին (վեց գոլ և հինգ գոլային փոխանցում 2021/22 թվականներին)՝ Լիոնել Մեսսիից հետո (ութ գոլ և հինգ գոլային փոխանցում):

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը երեկ երկարացրեց արտագնա հանդիպումների անպարտելիութան շարքը՝ հասցնելով այն 18 արտագնա խաղերի Իսպանիայի առաջնությունում: Մանրամասներն՝ այստեղ։

Հաջորդ տուրի շրջանակում «Ռեալը» Լա լիգայում սեփական հարկի կխաղա «Մալյորկայի» հետ (սեպտեմբերի 23):

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 1,25 գործակցով, ոչ ոքին՝ 6,50 իսկ «Մալյորկայի» հաղթանակը՝ 12,50

Добавить комментарий