Ագուերոն ապաքինվել է վնասվածքից - Champions.am
Ֆուտբոլ

Ագուերոն ապաքինվել է վնասվածքից

94Views

«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն ապաքինվել է վնասվածքից: Այսօր արգենտինացին 30 րոպե խաղացել է Իսպանիայի 3-րդ լիգայի ներկայացուցիչ «Կոռնելիի» հետ ընկերական խաղում և դարձել է գոլի հեղինակ:

Եթե ​​33-ամյա հարձակվողի մոտ առողջական խնդիրներ չառաջանան, մեծ է հավանականությունը, որ նա կկարողանա իր նորամուտը նշել «Բարսայի» կազմում կիրակի օրը կայանալիք պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ «Վալենսիան» կժամանի «Կամպ Նոու»:

Ուսման Դեմբելեն նույնպես մոտ է շարք վերադառնալուն, սակայն նա չի մասնակցել այսօրվա հանդիպմանը։

Կիսապաշտպան Պեդրին վնասվածք է ստացել և բաց կթողնի նաև Չեմպիոնների լիգայի հանդիպումը Կիևի «Դինամոյի» հետ, սակայն հավանականությունը մեծ է, որ նա կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին՝ հոկտեմբերի 24-ին:

Լա Լիգայի առաջիկա տուրում «Բարսելոնան», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Վալենսիային»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, ոչ ոքին՝ 4,35 իսկ «Վալենսիայի» հաղթանակը՝ 6,80

Добавить комментарий