Նյուքասլը բանակցություններ է վարում երեք մարզչի հետ - Champions.am
Ֆուտբոլ

Նյուքասլը բանակցություններ է վարում երեք մարզչի հետ

Լեմպարդ
108Views

«Նյուքասլը» մտադիր է շուտով նոր գլխավոր մարզիչ նշանակել:

Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ անգլիական ակումբը դիտարկում է երեք մասնագետի թեկնածություն: Բանակցություններ են ընթանում Պաուլո Ֆոնսեկայի, Լյուսիեն Ֆավրի եւ Ֆրենկ Լեմպարդի հետ:

Աղբյուրը նաև նշում է, որ «Նյուքասլը» «Տոտենհեմի» հետ խաղից առաջ կհեռացնի ներկայիս մարզիչ Սթիվ Բրյուսին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային ֆոնդը ձեռք է բերել Նյուքասլի բաժնետոմսերի 100%-ը՝ վճարելով 358 մլն եվրո: Նախկին սեփականատերը Մայք Էշլին էր, ով ակումբը ղեկավարում էր 14 տարի:

ԱՊԼ առաջիկա տուրում «Նյուքասլը», հոկտեմբերի 17-ին, սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Նյուքասլի» հաղթանակը գնահատում է 3,45 գործակցով, ոչ ոքին՝ 3,60 իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 2,10

Добавить комментарий