Ես Նյուքասլի մասին ոչինչ չունեմ ասելու․ Մոուրինյու - Champions.am
Ֆուտբոլ

Ես Նյուքասլի մասին ոչինչ չունեմ ասելու․ Մոուրինյու

Ժոզե Մոուրինյու
96Views

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը, որ նա կարող է գլխավորել «Նյուքասլը»:

«Ես «Նյուքասլի» մասին ոչինչ չունեմ ասելու: Ես աշխատել եմ պարոն Ռոբսոնի հետ «Բարսելոնայում», որը Նյուքասլի պատմության մեծագույն մարդկանցից էր: Ես միշտ կապ եմ ունեցել տեղի մարդկանց և բուն քաղաքի հետ, որին լավ եմ ճանաչել: Բայց ոչ ավելին:

Ես 100 տոկոսով կենտրոնացած եմ «Ռոմայում»՝ Ֆրիդկինի նախագծի վրա», — մեջբերում է Մոուրինյուին Mirror-ը:

Ա Սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կհյուրընկալվի «Յուվենտուսին»։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 1,90 գործակցով, ոչ ոքին՝ 3,75 իսկ «Ռոմայի» հաղթանակը՝ 4,35

Добавить комментарий