Երկրպագուները ցանկանում են, որ մենք 20 րոպեում չորս կամ հինգ գոլ խփենք, բայց դա իրատեսական չէ․ Գվարդիոլա - Champions.am
Ֆուտբոլ

Երկրպագուները ցանկանում են, որ մենք 20 րոպեում չորս կամ հինգ գոլ խփենք, բայց դա իրատեսական չէ․ Գվարդիոլա

Պեպ ԳվարդիոլաMANCHESTER, ENGLAND - DECEMBER 29: Pep Guardiola, Manager of Manchester City looks on during the Premier League match between Manchester City and Sheffield United at Etihad Stadium on December 29, 2019 in Manchester, United Kingdom. (Photo by Alex Livesey/Getty Images)
181Views

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Բրյուգեի» նկատմամբ 4-1 հաշվով ջախջախիչ հաղթանակի մասին:

«Ես շատ գոհ եմ, մենք լավ խաղացինք, ընդունեցինք պատասխան գնդակը, որը մեզ մի փոքր տխրեցրեց, բայց երկրորդ խաղակեսում մենք շարունակեցինք ճնշում գործադրել մրցակցի վրա և խփեցինք գոլեր, որոնց արժանի էինք:

Երկրպագուները ցանկանում են, որ մենք 20 րոպեում չորս կամ հինգ գոլ խփենք, բայց դա իրատեսական չէ: Դա հեքիաթ է։ 

Շատ գոհ եմ մրցակցի պատասխան գնդակին մեր արձագանքից և ընդհանրապես՝ մեր խաղից։ Այս մրցաշարում շատ դժվար է խաղալ։ Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պրեմիեր լիգայի առաջիկա տուրում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 6-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը գնահատում է 4,95 գործակցով, ոչ ոքին՝ 4,05 իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1,75։

Добавить комментарий