Լապորտան իր կարծիքն է հայտնել Մեսսիի և Ինյեստայի՝ Բարսելոնա վերադառնալու հնարավորության մասին - Champions.am
Ֆուտբոլ

Լապորտան իր կարծիքն է հայտնել Մեսսիի և Ինյեստայի՝ Բարսելոնա վերադառնալու հնարավորության մասին

114Views

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Դանի Ալվեշի վերադարձի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ Լիոնել Մեսսին և Անդրես Ինյեստան նույնպես կարող են մի օր վերադառնալ կատալոնական ակումբ։

«Ես ոչինչ չեմ բացառում։ Դա տեղի ունեցավ Դանիի հետ, ով ինքն արդեն ասել էր, որ տարիքը պարզապես թիվ է։ Բացի այդ, նա արել է առավելագույնը ֆինանսների հարցով։

Լեոն և Անդրեսը երկու ականավոր ֆուտբոլիստներ են։ Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, նրանք երկուսն էլ շարունակում են խաղալ։

Մենք միշտ կհետևենք նրանց, բայց այս պահին նրանք կապված են այլ ակումբների հետ պայմանագրերով։ Կյանքում ոչինչ չես կարող կանխատեսել»,- մեջբերում է Լապորտային Diario Sport-ը։

Լա Լիգայի առաջիկա տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնի «Էսպանյոլի» հետ։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ ոքին՝ 5,00, իսկ «Էսպանյոլի» հաղթանակը՝ 9,00։

Добавить комментарий