Բենֆիկայի հետ խաղը եզրափակիչ է մեզ համար․ Ալբա - Champions.am
Ֆուտբոլ

Բենֆիկայի հետ խաղը եզրափակիչ է մեզ համար․ Ալբա

102Views

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի՝  «Բենֆիկայի» հետ առաջիկա հանդիպման մասին։  

«Մենք ինքներս մեզ վրա վստահ ենք. սա եզրափակիչ է մեզ համար։ Մենք ցանկանում ենք հաղթել այնպես, ինչպես ցանկացած այլ խաղում: Թիմը մոտիվացված է. Պորտուգալիայում մենք շատ հնարավորություններ ունեինք, բայց չօգտագործեցինք դրանք։ Պետք է հիշենք նրանց հակագրոհների մասին, լավ գիտենք «Բենֆիկային», գիտենք, որ դժվար հանդիպում է լինելու»,- Ալբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած առաջին խաղում «Բենֆիկան» 3:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»:

Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 23-ին։

«Բարսելոնան» 6 միավորով E խմբում երկրորդն է, «Բենֆիկան» երրորդն է (4):

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,25, իսկ «Բենֆիկայի» հաղթանակը՝ 5,30։

Добавить комментарий