Կցանկանայի վերադառնալ Բարսելոնա․ Մեսսի - Champions.am
Ֆուտբոլ

Կցանկանայի վերադառնալ Բարսելոնա․ Մեսսի

179Views

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Marca-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»:

«Ես միշտ ասել եմ, որ ինչ-որ պահի կվերադառնամ Բարսելոնա, քանի որ սա իմ տունն է, քանի որ ցանկանում եմ փորձել օգնել այս ակումբին որքան կարող եմ։ Ակնհայտ է, որ եթե կարողանամ նպաստել և օգնել ակումբին, ապա կցանկանայի վերադառնալ:

Վստահ եմ, որ թիմն առաջընթաց կգրանցի Չավիի հետ միասին։ Նա մարզիչ է, ով գիտի, թե ինչպես վարվել այսպիսի իրավիճակներում, և լավ է ճանաչում ակումբին։ Նրա նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում հիանալի լուծում է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ ՊՍԺ-ն առաջիկա հանդիպումը կանցկացնի ՉԼ խմբային փուլի շրջանակում։ «Մանչեսթեր Սիթի» – «ՊՍԺ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 24-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը գնահատում է 1,65 գործակցով, ոչ ոքին՝ 4,35, իսկ ՊՍԺ-ի հաղթանակը՝ 5,30։

Добавить комментарий