Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի պատանեկան հավաքականին օգնել է տեղափոխվել Լոնդոն - Champions.am
TopՍպորտԼայֆ

Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի պատանեկան հավաքականին օգնել է տեղափոխվել Լոնդոն

FILE PHOTO: Television personality Kim Kardashian attends a panel for the documentary "Kim Kardashian West: The Justice Project" during the Winter TCA (Television Critics Association) Press Tour in Pasadena, California, U.S., January 18, 2020. REUTERS/Mario Anzuoni/File Photo
79Views

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օգնություն է ցուցաբերել Աֆղանստանի ֆուտբոլի կանանց պատանեկան հավաքականին: Տեղեկությունը հայտնում է ESPN-ը։ Նա ֆինանսավորել է այն ինքնաթիռը, որը մարզուհիներին տեղափոխել է Մեծ Բրիտանիա։

Ֆուտբոլիստուհիներն իրենց ընտանիքների հետ սեպտեմբերից գտնվում էին Պակիստանում, որի կառավարությունը աֆղանուհիներին մարդասիրական վիզաներ էր տրամադրել:

Մարզուհիներին օգնելու խնդրանքով Քարդաշյանին էր դիմել ռաբբի Մոշե Մարգարետենը, որը Tzedek Association բարեգործական կազմակերպության հիմնադիրն է: Քարդաշյանն արձագանքել է նրա խնդրանքին և վճարել թռիչքի համար: Այդ հարցում իր օգնությունն է ցուցաբերել նաև «Լիդս» ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեա Ռադրիզանին։

Արդյունքում 30 ֆուտբոլիստուհիներին ու նրանց ընտանիքներին, ընդհանուր առմամբ 130 մարդ տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Լոնդոնի մոտակայքում գտնվող Ստանսթեդ օդանավակայանում։

Այժմ նրանք պարտադիր 10-օրյա կարանտինում են։ Ֆուտբոլիստներին հետագա օգնություն ցուցաբերելու ցանկություն է հայտնել «Լիդս Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը։

Добавить комментарий