Միլանը կորուստներով է մոտենում Լիվերպուլի հետ խաղին - Champions.am
Ֆուտբոլ

Միլանը կորուստներով է մոտենում Լիվերպուլի հետ խաղին

199Views

«Միլանի» ֆուտբոլիստներ Թեո Էրնանդեսը և Ռաֆայել Լեաուն չեն կարողանա օգնել իրենց թիմին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդի «Լիվերպուլի» դեմ խաղում: Այս մասին հայտնել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Դի Մարցիոյի խոսքով՝ ֆրանսիացին հիվանդության պատճառով բաց է թողել մարզումը և չի մասնակցի խաղին։

Լեաուն վնասվածք է ստացել ազդրի հատվածում Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» հետ խաղում (2-0):

«Միլան» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտում։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 2,10 գործակցով, ոչ-ոքին՝ 3,95, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,40։

Добавить комментарий