Ես մանկուց չեմ փոխել իմ խաղաոճը. Մեսսի - Champions.am
Ֆուտբոլ

Ես մանկուց չեմ փոխել իմ խաղաոճը. Մեսսի

463Views

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ինչ կարծիք ունի իր գոլերի և խաղաոճի մասին:

«Դժվար է ամեն օր գեղեցիկ գոլեր ձևակերպել կամ պատկերացնել դա։ Դա հաճախ չի լինում։ Սովորում եմ ու ամեն օր փորձում առաջադիմել, բայց վառ լուծումներն իրենք են գալիս։

Ես մանկուց չեմ փոխել իմ խաղաոճը։ Ինչ-որ բան ինքնաբուխ է ստացվում՝ կախված հանգամանքներից և խաղադաշտում տիրող իրավիճակից»,- ասել է Մեսսին France Football-ին տված հարցազրույցում:

Փարիզյան ակումբի կազմում 34-ամյա արգենտինացին ելույթ է ունենում 2021 թվականի ամառվանից։ Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում սեփական հարկի տակ կհանդիպի «Բրյուգեի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,80, իսկ «Բրյուգեի» հաղթանակը՝ 9,00։

Добавить комментарий