Միլանի հետ խաղում ստիպված կլինենք ռոտացիայի ենթարկել կազմը․ Կլոպ - Champions.am
Ֆուտբոլ

Միլանի հետ խաղում ստիպված կլինենք ռոտացիայի ենթարկել կազմը․ Կլոպ

Յուրգեն Կլոպ
467Views

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղի վերաբերյալ իր կարծիքով։

«Միլանի» հետ խաղից հետո մենք պետք է մի քանի խաղ անցկացնենք կարճ ժամանակահատվածում։ Մենք ստիպված կլինենք ռոտացիայի ենթարկել կազմը, դա հասկանալի է։ Մենք պետք է դա անենք։

Սա սովորական պատմություն է։ Խաղերի ավելի մեծ ինտենսիվության համար անհրաժեշտ են վերադասավորումներ և թարմ խաղացողներ: Սա է ամբողջ իմաստը:

Հաջողության կարելի է հասնել միայն ֆանտաստիկ կազմով: Մենք իրար լավ ենք ճանաչում վաղուց։ Մենք գիտենք մեր դերերը, և մեր ֆուտբոլը անցյալի համեմատ ավելի բարդ է դարձել։ Տղաները հիանալի հարաբերություններ ունեն։ Մենք լավ կազմ ունենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Միլանը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում սեփական հարկի տակ կհանդիպի «Լիվերպուլի» հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Միլանի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 3,35։

Добавить комментарий