Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի «Ինտերի» հետ հանդիպումից առաջ ասել է, որ իր թիմը միտված է մրցաշարում հաղթելուն։
«Մենք ցուցադրում ենք բարձրորակ խաղ և նվիրվածություն, կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների լիգայում․․․ գլխավորը դրա մասին չմտածելն է, այլ պարզապես լավ պատրաստվել յուրաքանչյուր հանդիպմանը:
Առաջիկա խաղում ցանկանում ենք հաղթել ուժեղ թիմին։ Մեր նպատակն է մինչև մրցաշարի ավարտին հասնել, ինչը շատ դժվար է։ Դա մեր պարտականությունն է՝ որպես Եվրոպայի ամենահաջողակ ակումբ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի «Ռեալ» — «Ինտեր» հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 3,60։