Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակն «Ինտերի» հետ խաղի համար։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ տուրի «Ռեալ»-«Ինտեր» հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատում է 2,15 գործակցով, ոչ-ոքին՝ 3,55, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 3,60։