Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի հավաքականներում - Champions.am
TopՖուտբոլ

Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի հավաքականներում

245Views

Հայաստանի մի շարք հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների բոլոր գլխավոր մարզիչների ցանկը.

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս

Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

Մ-19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան

Մ-18 հավաքական (2004 թ.) – Վահագն Մինասյան

Մ-17 հավաքական (2005 թ.) – Խորեն Վերանյան

Մ-16 հավաքական (2006 թ.) – Վահե Հարությունյան

Մ-15 հավաքական (2007 թ.) – Գևորգ Պողոսյան

Մ-14 հավաքական (2008 թ.) – Կարեն Ավոյան

Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական – Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական – Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան

Добавить комментарий