ATP գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները - Champions.am
Թենիս

ATP գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները

218Views

Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ ATP գավաթի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը։

Խմբային փուլի երրորդ հանդիպման առաջին խաղում իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան 6։3, 6։4 հաշվով հաղթել է սերբ Ֆիլիպ Կրայինովիչին։ Այս հաղթանակը Իսպանիայի հավաքականին երաշխավորեց առաջին տեղը A խմբում և մասնակցությունը մրցաշարի կիսաեզրափակչին։

Կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականը կխաղա Լեհաստանի ընտրանու հետ, որը ժամանակից շուտ երաշխավորել է առաջին տեղը D խմբում։

ATP գավաթն անցկացվում է երրորդ անգամ, մրցաշարի գործող հաղթողը Ռուսաստանի հավաքականն է։

Добавить комментарий