Հայտնի են NBA-ի՝ ամսվա լավագույն բասկետբոլիստները, նորեկները և մարզիչները - Champions.am
Բասկետբոլ

Հայտնի են NBA-ի՝ ամսվա լավագույն բասկետբոլիստները, նորեկները և մարզիչները

256Views

NBA-ի Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաներում դեկտեմբերի արդյունքներով որոշվել են լավագույն բասկետբոլիստները, նորեկները և մարզիչները։

Լավագույն խաղացողներ են ճանաչվել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը և «Յուտայի» պաշտպան Դոնովան Միտչելը: Էմբիդը անցկացրել է 13 խաղ՝ միջինը վաստակելով 29,2 միավոր։ Միտչելը 12 խաղում ունի 30,2 միավոր։

«Օրլանդո Մեջիքի» հարձակվող Ֆրանց Վագները և «Օկլահոմա Սիթի Թանդերի» պաշտպան Ջոշ Գիդին Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների լավագույն նորեկներն են: Հարկ է նշել, որ Գիդին երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է լավագույն նորեկ։

Ամսվա լավագույն մարզիչներ են Էրիկ Սպոելստրան (Մայամի Հիթ) և Թեյլոր Ջենքինսը (Մեմֆիս Գրիզլիս):

Добавить комментарий