Tiktok-ում Մորգենշտերնի կինը գրեց ինձ՝ խնդրելով ուղարկել իրեն անիմեների ցուցակ․ Մեդվեդևա - Champions.am
Այլ մարզաձևեր

Tiktok-ում Մորգենշտերնի կինը գրեց ինձ՝ խնդրելով ուղարկել իրեն անիմեների ցուցակ․ Մեդվեդևա

228Views

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր և աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան կիսվել է իր խորհուրդներով, թե որ անիմեներն են հարկավոր դիտել։

«Tiktok-ում Դիլարան՝ Մորգենշտերնի կինը, գրեց ինձ և խնդրեց ուղարկել իրեն անիմեների ցուցակ։ Ես նրան 50 անիմեից բաղկացած ընտրանի եմ ուղարկել», — ասել է Մեդվեդևան «Шляпа» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում:

Եվգենիան 2018-ի օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն է (մենասահք և թիմային մրցումներ), աշխարհի կրկնակի չեմպիոն (2016, 2017), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2019), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (2018), Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2016, 2017), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (2015), Գրան Պրիի եզրափակիչների կրկնակի հաղթող (2015, 2016):

Աշխարհի թիմային առաջնության արծաթե մեդալակիր (2017) է և Շանհայի մրցաշարի 2019 թ. հաղթող, 2019 թ. Ռուսաստանի գավաթի եզրափակչի դափնեկիր:

Добавить комментарий