Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ - Champions.am
Ֆուտբոլ

Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետ

313Views

Փետրվարի 7-ին` ՀՖՖ գրասենյակում, կայացել է հանդիպում ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների հետԱյս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:

Ներկայացնում ենք սեմինար-հանդիպման մանրամասները.

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի նախաձեռնությամբ ՀՖՖ գրասենյակում, կայացավ սեմինար-հանդիպում՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցումների մասնակից պրոֆեսիոնալ և մանկապատանեկան  ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի և ՀՖՖ ակումբների մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատուների միջև հաղորդակցության բարելավումը, փաստաթղթաշրջանառության նոր ձևաչափի ներդրումը, ավելի ինտենսիվ և ինտերակտիվ շփումներ ունենալու անհրաժեշտությունը։

ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Խորեն Զարգարյանը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը, և նշեց, որ դրանք կրելու են շարունակական բնույթ։ Զարգարյանը նաև հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի ՀՖՖ-ի և ակումբների միջև ամենօրյա փոխհարաբերությունների՝ ավելի համակարգված և կանոնակարգված դառնալուն։

Добавить комментарий