Պիկեն այսօր մարզվել է անհատական ծրագրով - Champions.am
Ֆուտբոլ

Պիկեն այսօր մարզվել է անհատական ծրագրով

Ժերար Պիկե
304Views

«Բարսելոնայում» կադրային խնդիրները շարունակվում են։

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն այսօրվա մարզմանը մասնակցել է անհատական ծրագրով։

Սպասվում է, որ հինգշաբթի Պիկեն կկարողանա վերադառնալ ընդհանուր խումբ։

Խնդիր ունի նաև Սամուել Ումտիտին։

Ֆրանսիացի պաշտպանը դարձյալ անհարմարություններ է զգում ծնկի հատվածում, ինչը կարող է վատ անդրադառնալ ֆուտբոլիստի վրա։

Հավելենք, որ Լա լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին չի կարողանա մասնակցել նաև կենտրոնական մյուս պաշտպանը՝ Կլեման Լանգլեն, ով որակազրկված է։

Добавить комментарий