Քեյն․Մոուրինյոն իր մատնահետքն է թողել Տոտենհեմում - Champions.am
Ֆուտբոլ

Քեյն․Մոուրինյոն իր մատնահետքն է թողել Տոտենհեմում

204Views

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է ԱՊԼ 37-րդ տուրում «Լեսթերի» դեմ տարած 3-0 հաշվով հաղթանակը։

«Ժոզե Մոուրինյոյի համար դժվար էր գալ «Տոտենհեմ» ու իր մատնահետքը թողնել, բայց վերջին 3 հաղթանակների ժամանակ մեզ դա հաջողվեց անել։

«Լեսթերը» այն թիմերից է, որոնց ես հաճախ եմ գոլ խփում։ Հենց որ առաջ անցանք, խաղը հսկողության տակ վերցրին։ Հիանալի է, որ հաջողվեց գոլ բաց չթողնել։

Երկրորդ գո՞լս։ Փորձում էի հարվածի համար ավելի նպաստավոր դիրք զբաղեցնել։ Երբեմն գնդակն անցնում է դարպասի մոտով, երբեմն՝ ոչ։ Իմ բախտը բերեց»,- Քեյնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։   

Добавить комментарий