ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել՝ մրցաշրջանում 11-մետրանոցների քանակով - Champions.am
Ֆուտբոլ

ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել՝ մրցաշրջանում 11-մետրանոցների քանակով

Մանչեսթեր Յունայթեդ
211Views

«Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական Պրեմիեր-լիգայի ռեկորդ է սահմանել՝ մրցաշրջանի ընթացքում իրացրած 11-մետրանոցների քանակով:

Ավարտված մրցաշրջանում մանկունիացիների ֆուտբոլիստները 14 11-մետրանոց են իրացրել: ՄՅՈՒ-ն ռեկորդը սահմանել է ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրի՝ «Լեսթերի Սիթիի» հետ խաղում (2-0): Նախկին ռեկորդը պատկանում էր «Քրիսթալ Փելասին» և «Լեսթեր Սիթիին», որոնք 2004/05 և 2015/16 մրցաշրջաններում համապատասխանաբար՝ 13 11-մետրանոց են իրացրել:

«Մանչեսթեր Յունայթեդը», վաստակելով 66 միավոր, անգլիական Պրեմիեր-լիգան ավարտեց 3-րդ հորիզոնականում: Այս ցուցանիշի շնորհիվ մանկունիացիները Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի ուղեգիր նվաճեցին:

ՄՅՈՒ-ի լավագույն ռմբարկուն Անտոնի Մարսիալն էր, որը 17 գոլ հեղինակեց: 17 գոլ էր հեղինակել նաև Մարկուս Ռեշֆորդը, որը, սակայն, 6 անգամ աչքի էր ընկել 11-մետրանոցից, մինչդեռ Մարսիալը բոլոր գոլերը խփել էր խաղային դրվագներից:

Добавить комментарий