ԱՊԼ․ Լիվերպուլը հաղթեց Չելսիին (տեսանյութ) - Champions.am
Ֆուտբոլ

ԱՊԼ․ Լիվերպուլը հաղթեց Չելսիին (տեսանյութ)

151Views

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 2-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Չելսիին»։ 

Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Մինչև ընդմիջման գնալը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Անդրեաս Քրիստենսենը։

Երկրորդ կեսի մեկնարկում «Լիվերպուլը» կարողացավ քանակական առավելությունը նյութականացնել։ Սադիո Մանեն 50-րդ և 54-րդ րոպեին գրավեց լոնդոնյան թիմի դարպասը։ Երկրորդ գոլում սենեգալցի հարձակվողին «օգնեց» «կապույտների» դարպասապահ Կեպա Արիսաբալագան։

75-րդ րոպեին «Չելսին» 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ։  Սակայն Ժորժինյոն վրիպեց նշակետից։ «Կարմիրներին» փրկեց Ալիսոնը։

«Լիվերպուլը» 2-0 հաշվով հաղթեց մրցակցին ու երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՊԼ-ի նոր մրցաշրջանում։

Добавить комментарий