Ռեալ Մադրիդ-Ռեալ Սոսիեդադ խաղն ավարտվեց ոչ ոքի (🎥) - Champions.am
Ֆուտբոլ

Ռեալ Մադրիդ-Ռեալ Սոսիեդադ խաղն ավարտվեց ոչ ոքի (🎥)

185Views

Ֆուտբոլի Իսպանիայի Պրիմերայի 2-րդ տուրի շրջանակում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալել էր երկրի գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդին»։ «Արքայական» ակումբի համար սա նոր մրցաշրջանի առաջին խաղն էր։ 

Առաջին կեսում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը մի քանի դրվագներում կարող էր բացել հանդիպման հաշիվը։ Նպաստավոր դիրքից վրիպեց Կարիմ Բենզեման, իսկ Սերխիո Ռամոսի հարվածից հետո գնդակն իր վրա ընդունեց բասկերի պաշտպաններից մեկը։ Առաջին կեսի վերջում Ալեքսանդր Իսակի հարվածից հետո հյուրերին փրկեց Տիբո Կուրտուան։

Երկրորդ կեսում թիմերը միմյանց «Ռեալը» շարունակում էր գերազանցապես վերահսկել հանդիպման ընթացքը, սակայն դա գոլի վերածել այդպես էլ չհաջողվեց։ Գոլեր չարձանագրվեցին, խաղն ավարտվեց 0-0 հաշվով։

Այսպիսով, «Ռեալը» տիտղոսի պաշտպանությունը սկսում է գոլազուրկ ոչ ոքիով։ «Ռեալ Սոսիեդադը» 2-րդ խաղում անընդմեջ ոչ-ոքի է խաղում։

Добавить комментарий