Սլավիկ Գալստյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր - Champions.am
Ըմբշամարտ

Սլավիկ Գալստյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

480Views

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 67 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի հետ։ 

Բավականին բարդ դասավորվող մենամարտում Գալստյանը կարողացավ տուշեով հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ ու նվաճել բրոնզե մեդալ 67 կգ քաշային կարգում։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը առաջին մեդալն է նվաճում Աշխարհի անհատական գավաթում։

Քիչ անց 72 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Մալխաս Ամոյանը։ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու է Կարապետ Չալյանը։

Добавить комментарий