Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները Հոֆենհայմի կազմում - Champions.am
Ֆուտբոլ

Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները Հոֆենհայմի կազմում

224Views

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը ապաքինվել է կորոնավիրուսից ու վերսկսել մարզումները։ 

Գերմանական թիմը լուսանկար է հրապարակել Ադամյանից ու տեղեկացրել, որ հայ կիսապաշտպանը վերսկսել է մարզումները։

«Մենք գիտենք, որ դուք սպասում էիք սրան։ Սարգիսը վերադարձել է»,-ասված է լուսանկարի նկարագրության մեջ։

Ադամյանի մոտ կորոնավիրուս էր հաստատվել նոյեմբերին Հայաստանի հավաքականի ճամբարում։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Ադամյանը բաց է թողել վնասվածքի պատճառով։

Добавить комментарий